Հանրապետությունում այսօր` տեղական ժամանակով ժամը 14.45-ին կսկսվի արեգակի մասնակի խավարում

13:07 • 01.08.08

Հանրապետությունում այսօր` տեղական ժամանակով ժամը 14.45-ին, կսկսվի արեգակի մասնակի խավարում։

Ինչպես նշել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, վերոհիշյալ ժամին լուսնի սկավառակն արևի սկավառակն աստիճանաբար կսկսի ծածկել` մինչև առավելագույնը 23 տոկոս։ Ժամը 15.45-ից հետո ստվերը կսկսի աստիճանաբար նահանջել և կվերանա 16.41-ին։ Այն ոչ մի ազդեցություն չի գործի երկրի, տիեզերքի և մարդկանց առողջության վրա։

Ըստ Հ. Հարությունյանի` լրիվ խավարումը կարտահայտվի Կանադայից դեպի Ռուսաստան, Չինաստան մի քանի հազար կմ-անց արեգակնային շերտի վրա։ Չինաստանում այսօր հավաքվել են գիտնականներ, որոնք կուսումնասիրեն տիեզերական այդ երևույթը։ Հայաստանը գտնվում է վերոհիշյալ ստվերային գծից շատ հեռու, որի պատճառով էլ խավարումը նրա տարածքում կարտահայտվի մասնակիորեն։

Նշենք, որ արեգակի վերջին խավարումը Հայաստանում գրանցվել է 2006 թվականի օգոստոսի 11-ին, երբ փակվել էր արևի մակերեսի 80 տոկոսը։