Գյումրիում ավարտվեցին բուհական ընդունելության քննությունները
Գյումրիում ավարտվել են բուհական ընդունելության քննությունները։ Մինչև օգոստոսի 1-ը, վերջին՝ «Հայոց լեզու» բանավոր, «Քիմիա» գրավոր և «Ռուսաց լեզու» բանավոր առարկաներից քննական արդյունքների ամփոփումը, առաջադիմությունը կազմել է 73 տոկոս։ Բարձր առաջադիմություն գրացվել է հիմանականում քննական վերջին օրերին։ Առավելագույն արդյունք գրանցվել է օտար լեզուներից, բացառություն է կազմում ռուսաց լեզուն, որն ըստ մասնագետների «ոչ ժամանակակից» լինելու հետևանքով հաճախ հանգեցնում է բացարձակ չիմացության։
Ինչպես տեղեկացրել է քննական ընդունող հանձնաժողովի նախագահ Մարատ Գրիգորյանը, չնայած քննաշրջանում գրանցված ցածր միավորների մեծ թվին՝ 190, գրանցվել է բողոքարկումների քիչ տոկոս՝ գանգատարկվել է 9 աշխատանք, փոխվել է 2 գնահատական՝ ի շահ դիմորդի՝ ֆիզիկայի 16,5 միավորը դարձել է 17, իսկ ստեղծագործական մրցույթի 6 միավորը՝ 8։










