Falcon1 հրթիռի մեկնարկը ձախողվեց

13:34 • 04.08.08

Տիեզերանավերը Երկրի օրբիտայից հանելու նպատակով Falcon 1 հրթիռի հերթական մեկնարկը ձախողվել է: Այս մասին հայտնել են Space Exploration Technologies (SpaceX) մասնավոր ընկերության ներկայացուցիչները, հաղորդում է BBC-ն:
Նրանց խոսքերով` հրթիռակրի մեկնարկից մոտ երկու րոպե անց նրա երկու աստիճանները չեն հասցրել ժամանակին անջատվել, որից հետո կապը հրթիռի հետ կորել է: Ներկա դրությամբ SpaceX-ի ինժեներները պարզում են անհաջողության պատճառները: Հրթիռի մեկնարկն իրականացվել է Մարշալյան կղզիների շրջանում: