Մարսում, կարծես, կյանք չկա
Տիեզերական «Ֆենիքս» սարքը Մարսի հողածածկույթի վրա հայտնաբերել է նյութ, որը կարող է հանդիսանալ մոլորակի վրա կյանքի առաջացման անհաղթահարելի արգելք, հայտնում է Вести-24-ը:
Նախորդ ամսվա ընթացքում մարսագնացի ներսում տեղակայված МЕКА քիմիական լաբորատորիայում վայրէջքի պահին վերցված հողի երկու նմուշների քիմիական վերլուծություն է արվել: Նրանցից մեկում հայտնաբերվել է ուժեղ թթու` պերքլորիտ: Ներկա պահին անցկացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնք պետք է օգնեն պարզել, թե արդյո՞ք այն նյութը չի բերվել Մարսի մակերես դրսից:
Նախկինում МЕКА-ի լաբորատորիայում անցկացված ստուգումների արդյունքները թույլ էին տալիս որոշել, որ Մարսի հողը պարունակում է մագնիումի, նատրիումի և քլորի միացություններ, այսինքն, կյանքի առաջացման համար անհրաժեշտ նյութեր: Սակայն, ինչպես նշում են ամերիկացի գիտնականները, Մարսի հողի մեջ պերքլորիտի առկայությունը պակաս հնարավոր է դարձնում կյանքի ցանկացած տեսակի գոյությունը:










