Siemens-ը հրաժեշտ տվեց հեռախոսներին
Գերմանական Siemens կոնցեռնը ռադիոհեռախոսների արտադրության բիզնեսը Arques Industries-ին վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքել։
Գործարքի ավարտից հետո Siemens-ը հեռահաղորդակցության բիզնեսում այլևս ակտիվ չի ունենա։ Նշվել է, որ Arques Industries-ը ձեռք է բերելու DECT չափանիշի անլար ռադիոհեռախոսներ արտադրող Siemens Home and Office Communication Devices (SHO) բիզնեսի 80,2%-ը, սակայն այլ մանրամասներ չեն բացահայտվել։
2007թ. տվյալներով՝ SHO-ի վաճառքները կազմել են 792 մլն եվրո։ Ընկերությունն ունի 2100 աշխատակից։
2005թ. Siemens-ը բջջային հեռախոսների արտադրության բիզնեսը 350 մլն եվրոյով վաճառեց BenQ մրցակից ընկերությանը։ Համաձայն գործարքի՝ BenQ-ը մինչև 2010թ. պարտավորվում է բջջային հեռախոսներ արտադրել Siemens ապրանքանիշով։










