Նախաճաշին ձու օգտագործելն արագացնում է նիհարելու գործընթացը
Ճարպակալումից տառապող տարեց մարդիկ կարող են արագորեն ազատվել ավելորդ քաշից` ցածրկալորիական սննդակարգը համատեղելով նախաճաշին հավի ձու օգտագործելու հետ: Հետազոտության արդյունքում նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները:
«Նախաճաշին ձվի օգտագործումը նպաստում է քաշի նվազեցմանը՝ ցածրկալորիական սննդակարգի համադրությամբ, և չի ազդում մարմնի քաշի վրա սննդակարգի բացակայության դեպքում», - կարծում են նրանք։










