Օգոստոսին iPhone 3G-ն կհայտնվի ևս 20 երկրներում

17:22 • 07.08.08

Օգոստոսի 22-ին Apple iPhone 3G սմարթֆոնը կանցնի վաճառքի ևս 20 երկրներում, հայտնում է Macworld-ը: Ներկա դրությամբ հայտնի է ընդամենը նրանցից 17-ի անունները:

Իսպանական Telefonica օպերատորը կսկսի վաճառել iPhone 3G միանգամից ութ պետություններում` Արգենտինայում, Չիլիում, Կոլումբիայում, Էկվադորում, Սալվադորում, Գվատեմալայում, Պերուում և Ուրուգվայում: America Movil օպերատորը կվաճառի Apple-ի սմարթֆոունը Պարագվայում և Հոնդուրասում:

Հնդկաստանում, սկսած օգոստոսի 22-ից, iPhone 3G կարելի է ձեռք բերել Bhairti Airtel-ի և Vodafone-ի սրահներում: Սմարթֆոն կվաճառեն նաև Չեխիայում: Էստոնիայում iPhone 3G-ը հասու կլինի TeliaSonera-ի սրահներում:

Orange ընկերությունը կվաճառի iPhone 3G Ռումինիայում և Լեհաստանում: Լեհաստանում Apple սմարթֆոնը նույնպես կարելի կլինի գնել Era օպերատորի սրահներում: Globe Telecom-ը օգոստոսի վերջին կշարունակի վաճառել iPhone 3G-ը Ֆիլիպինների բնակիչներին, իսկ T-Mobile-ը` Վենգրիայում:

Ենթադրվում է, որ մնացած երեք երկրներից մեկը, որտեղ օգոստոսի 22-ից կհայտնվի iPhone 3G-ն, կլինի Սինգապուրը: