Sony-ն թողարկել է աշխարհի ամենաթեթև լուսանկարչական սարքը

10:39 • 11.08.08

Sony ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենթեթև թվային լուսանկարչական սարքը պատկերի կայունացման համակարգով, հայտնում է TechRadar-ը: Sony Cyber-shots DSC-T77-ը կշռում է 151 գրամ. տեսախցիկի լայնությունը 13,9 մմ է։

Sony Cyber-shots DSC-T77-ի կետայնությունը կազմում է 10 մեգապիքսել, էկրանի տրամագիծը երեք դյույմ է: Լուսանկարչական սարքի ներքին հիշողության ծավալը 15 մեգաբայթ է: Այն ընդարձակելու համար առաջարկվում է օգտագործել SD և SDHC ձևաչափի հիշողության քարտեր: DSC-T77 առավելագույն լուսազգայունությունը կազմում է 3200 ISO:

Նոր սարքը վաճառքի կհանվի սեպտեմբերին: Sony Cyber-shots DSC-T77-ը կարժենա մոտ 345 դոլար։