Երևանում կբացվի Վիլյամ Սարոյանի արձանը

09:15 • 12.12.08

Վաղը՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, կբացվի Վիլյամ Սարոյանի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան:

Արձան տեղադրելու նախաձեռնությունը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ, «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանինն է, աջակցել են սփյուռքի հայ բարերարները, կառավարության աջակցությամբ էլ բարեկարգվել է տարածքն ու իրագործվել են պատվանդանի տեղադրման աշխատանքները:
 

Երևանում կբացվի Վիլյամ Սարոյանի արձանը