Ամերիկացի գիտնականը ստեղծել է «Այնշտայնի գլուխը»

15:49 • 06.02.09

Ամերիկացի Դեվիդ Հենսոնը TED–ի կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է հանրահայտ գիտնական Ալբերտ Այնշտայնի գլխի տեսքով իր ստեղծած ռոբոտը, որը ոչ միայն արտաքնապես հիշեցնում է 50 տարի առաջ մահացած գիտնականին, այլև ընդօրինակում է նրա դիմաշարժությունը։

Ռոբոտը կարող է ժպտալ, խոժոռվել, աչքով անել և ծիծաղել։ «Այնշտայնի գլխի» դիմաշարժությունը կախված է շրջապատող մարդկանց դիմաշարժումներից, քանի որ աչքերի մեջ տեղադրված երկու տեսախցիկների միջոցով այն կարողանում է 10–ից ավելի դեմքի արտահայտություն ընդունել։

Ռոբոտի ներսում 32 շարժիչ է տեղադրված, որոնք պատասխանատու են շարժումների համար։ Երբեմն դրանք ավելի մեծ ճկունութկուն են ապահովում, քան մարդու 48 դիմային մկանները։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին։