«Պետեր-Սերվիսը» և «ՎիվաՍել-ՄՏՍ» համագործակցում են

17:01 • 09.02.09

Հեռուստահաղորդակցման ոլորտի համար բիլինգային և CRM-համակարգերի վերամշակող ռուսական «Պետեր-Սերվիսը» տեղադրել և փոխադարձ հաշվարկների համակարգ է միացրել Мобильные ТелеСистемы ընկերության հայկական «դուստր» ցանցին՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորին։ Գործարքի գինը կազմում է 120-150 հազ. դոլար։ Այդ մասին հաղորդում է ComNews-ը։

Ըստ «Պետեր-Սերվիսի» մամուլի գրասենյակի՝ Peter-Service ITC-ի interconnect բիլինգային համակարգը թույլ է տալիս իրականացնել գործընթացների մի ամբողջ համալիր, որոնք կապված են տրանզիտային թրաֆիկի մուտքի համար հաշիվների ներկայացման, սակագների ձևավորման և կապի միացման մասնակից գործընկերներից ստացվող հաշիվների ստուգման հետ։

«Peter-Service ITC ապրանքն օգտագործում են Ռուսաստանում կապի խոշորագույն օպերատորները, ինչպիսիք են Ростелеком-ը, МегаФон-ը, Мобильные ТелеСистемы-ը, Межрегиональный ТранзитТелеком-ը և կապի բոլոր միջտարածաշրջանային ընկերությունները»,- նշել է «Պետեր-Սերվիս» ՓԲԸ մամուլի ծառայությունը։