Ռուսաստանի ՆԳՆ-ն ցանկանում է նվազեցնել անանունության աստիճանն ինտերնետում

18:35 • 10.02.09

Ռուսաստանի ՆԳՆ հատուկ տեխնիկական միջոցառումների բյուրոյի պետ, գեներալ-գնդապետ Բորիս Միրոշնիկովը կողմ է ինտերնետային կայքերում գրանցովողների շրջանում անանունության նվազեցմանը և ցանցում տեղեկատվության տարածման պատասխանատվության աստիճանի բարձրացմանը։

«Անանունությունը հանցագործության հրավեր է, դա այն մութ անցուղին է, որտեղ չարագործություններ են իրագործվում։ Լուսավորե՛ք այն և հանցագործությունները կնվազեն»,– հայտարարել է Միրոշնիկովը։ Այս մասին հաղորդում է «Интерфакс» գործակալությունը։

Միրոշնիկովի խոսքերով՝ «չարագործները ակտիվորեն օգտվում են այն հանգամանքից, որ ինտերնետը թույլ է տալիս թաքնվել կեղծանվան տակ, ավելին՝ թաքնվել այլ երկրի տարածքում, որտեղ բացակայում է արդարադատությունը»։