Nokia-ն կրճատում է արտադրությունը
Բջջային հեռախոսներ արտադրող խոշորագույն Nokia ընկերությունը տեղեկացրել է պահանջարկի նվազեցման պայմաններում արդյունավետության բարձրացման և ինքնարժեքի նվազեցման ծրագրերի մասին։ Ընկերությունը պատրաստվում է կրճատել բջջային հեռախոսների թողարկման ծավալները 10%-ով։ Արտադրությունը կկրճատվի Ֆինլանդիայի Սալո քաղաքի գործարանում, որտեղ աշխատում է 2500 մարդ։ Արտադրության նվազեցման հետևանքով աշխատակիցների 20–30%-ը կմկնի ժամանակավոր արձակուրդի։
Ինչպես հայտնում է Ведомости-ն, Nokia-ն նաև կփակի Յուվյասկուլ քաղաքի իր ստորաբաժանումը, որը զբաղվում է հետազոտություններով և մշակումներով։ Ներկայումս այնտեղ աշխատում են 320 մարդ։
Համաձայն IDC վերլուծական կենտրոնի տվյալների՝ համաշխարհային շուկայում բջջային հեռախոսների վաճառքի անկումը նկատվել էր արդեն 2008թ. 4–րդ եռամսյակում։ 2008թ. հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսների ընթացքում Nokia-ն վաճառել էր 113,1 միլիոն բջջային հեռախոս, ինչը 15%–ով զիջում էր նախորդ տարի առաջ գրանցված տվյալներին։










