Վթար տիեզերքում. բախվել են երկու արբանյակներ

10:26 • 12.02.09

Այսօր տիեզերքում բախվել են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արբանյակները։

Ռուսական և ամերիկյան արբանյակների բախումը երկրագնդի ուղեծիրի վրա որևիցե վտանգ չի ներկայացնում Միջազգային տիեզերական կայանի անձնակազմի համար։ Այդ մասին հաղորդում է Интерфакс-АВН-ը՝ հղում անելով Роскосмос-ի վրա։

«Роскосмос-ը ոչ մի սարքավորում չի կորցրել»,- նշել է Роскосмос-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Վորոբյովը։ Նա նաև ընդգծել է, որ բախման արդյունքում ձևավորված բեկորները վտանգ չեն ներկայացնում։

Նշենք, որ Միացյալ Նահանգների «Իրիդիում» ընկերության արբանյակը մեծ արագությամբ հարվածել է ռուսական արբանյակին։