Samsung-ը արևային մարտկոցով բջջային հեռախոս է մշակել
Samsung ընկերությունը ներկայացրել է Blue Earth էկոլոգիական հեռախոսը։ Այն պատրաստվել է վերամշակված պլաստիկից և հագեցած է արևային մարտկոցով։ Հեռախոսը կներկայացվի փետրվարի կեսին՝ Բարսելոնում կայանալիք Mobile World Congress-ին։ Այդ մասին ասված է Samsung-ի մամլո հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն։
Արտադրողն ընդգծել է, որ Blue Earth-ը դարձել է աշխարհում մեծ սենսորային էկրան ունեցող առաջին հեռախոսը, որի հետադարձ փականին տեղադրված է արևային մարտկոց։ Բացի այդ, հեռախոսի, ինչպես նաև աքսեսուարների արտադրության ժամանակ չեն օգտագործվել վնասակար նյութեր, օրինակ՝ հրակայուն ավելցուկներ, բերիլ և ֆտալատ։
Արևային մարտկոցը Samsung Blue Earth սնուցման պահուստային աղբյուրն է։ Այն կարելի է կիրառել բջջային հեռախոսի հիմնական մարտկոցի լիցքաթափման ժամանակ։










