Գիտնականները ստեղծել են արհեստական ԴՆԹ

15:53 • 16.02.09

Ֆլորիդայի գիտնականներն առաջին անգամ ցուցադրել են գործողության մեջ գտնվող արհեստական գենետիկ ծածկագիր, որի միջոցով վերամշակվել է ԴՆԹ սինթետիկ ձև, որը բաղկացած էր ամինաթթուներից և սպիտակուցներից, որոնք իրական տեսքով գոյություն չունեն բնության մեջ։ Ստեղծված արհեստական ԴՆԹ-ն կարող է նաև ինքնավերականգնվել։

Արհեստական ԴՆԹ ստեղծողները նշել են, որ իրենց վերամշակումը կարևոր քայլ է բիոքիմիայի օգնությամբ արհեստական կյանք ստեղծելու համար, որը որոշակիորեն տարբերվում է Երկրագնդի բնական կյանքից։ Իրենց բացահայտման մասին կենսաբանները հայտարարել են երեկ՝ Չիկագոյում AAAS գիտական հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է CyberSecurity.ru-ն։