Ատլանտյան օվկիանոսում բախվել է երկու միջուկային սուզանավ

11:15 • 16.02.09

Ատլանտյան օվկիանոսում բախվել են երկու միջուկային սուզանավ։ Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը, սակայն տեղեկությունները տարածվել են միայն այժմ։ Այդ մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով բրիտանական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ բախվել են բրիտանական HMS սուզանավը և ֆրանսիական Triomphant-ը։ Մեծ Բրիտանիայի ռազմական նախարարության աղբյուրի համաձայն՝ վթարի հետևանքով պայթյուն չի եղել, սակայն չի բացառվում, որ տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտահոսք։

Միջադեպի հետևանքով տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։ Ենթադրվում է, որ ընդհանուր հաշվով երկու սուզանավերում գտնվել է մոտավորապես 250 մարդ։