Nokia-ն կբացի իր առաջին ինտերնետ խանութը

12:47 • 17.02.09

Nokia ընկերությունը Բարսելոնայում տեղի ունեցած Համաշխարհային բջջային կոնգրեսին հայտարարել է ընկերության Ovi բջջային ծառայությունների խանութի բացման մասին։

Ծառայությունը, որը նախատեսված է Nokia հեռախոսների օգտատերերի համար, դառնալու է Apple App Store-ի համանման օրինակը iPhone-ի համար կամ Android Market-ը՝ Google Android-ի հիման վրա գործող սարքերի համար։ Apple ընկերության App Store-ը դարձել է նմանատիպ խանութների առաջին ամենահաջողակ տարբերակը։

Խանութը կբացվի 2009թ. մայիսին ինը եվրոպական երկրներում։ Ինտերնետային խանութի մշակող մասնագետները կստանան վաճառված գործառույթների 70%-ը։ Խանութին միացված առաջին հեռախոսը կլինի Nokia N97-ը։ Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ի վրա։

Ovi ծառայություններին մատչում կստանան S40 և S60 հարթակների հիման վրա ստեղծված հեռախոսների միլիոնավոր սեփականատերեր։