Թափանցիկ ստեղնաշարով բջջային հեռախոս՝ LG–ից

17:59 • 18.02.09

Բարսելոնում անցկացվող միջազգային Mobile World Congress 2009 ցուցահանդեսին LG ընկերությունը ներկայացրել է թափանցիկ ստեղնաշարով բջջային հեռախոս։ Նման հեռախոսներ դեռևս ոչ ոք չէր ներկայացրել։ Այս մասին ասվում է ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

LG-GD900 բջջայինների վաճառքը նախատեսվում է սկսել 2009թ. երկրորդ եռամսյակին։ Այդ ժամանակ էլ կհրապարակվի հեռախոսի տեխնիկական բնութագիրը։ Հեռախոսի արտադրողները պատրաստվում են գնորդներին գոհացնել միաժամանակ թե հեռախոսի դիզայնի և թե ֆունկցիոնալ հնարավորություների առումով։