Կյանքից հեռացավ ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգը

11:01 • 18.02.09

Կյանքի 59-րդ տարում անժամանակ կյանքից հեռացավ Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ և ռեանիմատոլոգ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի «Անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի» ամբիոնի վարիչ, Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միության նախագահ` բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գնունու Մխոյանը:

1986թ-ից մինչև կյանքի վերջ Գ. Մխոյանի կլինիկական գործունեությունը կապված է «Էրեբունի» բժշկական կենտրոնի հետ, որտեղ նա աշխատել է անեսթեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ, այնուհետև անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի կլինիկայի ղեկավար: 2008թ. Գ. Մխոյանին շնորհվել է «Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչում: