NASA–ում տեսել են «Ֆենիքս»-ի թաց «ոտքերը»
Գիտնականների ուշադրությունը գրավել են թաց գնդիկները, որոնք պատել են նախորդ տարվա մայիսի 25–ից Մարսում աշխատող «Ֆենիքս» (Phoenix) սարքի ծածկը։ Եթե նման բան տեսնեին Երկրագնդի վրա, ապա հնարավոր կլիներ պնդել, որ «Ֆենիքսի» «ոտքերը» պատվել են ջրի կաթիլներով, որոնք առաջացել են օդի խտացումից։
Սակայն խոսքը վերաբերում է Մարսին, որտեղ չափազանց ցուրտ է։ Այնպես որ, ջրի մասին խոսք չկա։ Ամեն դեպքում, ավելի քան երկու տասնյակ փորձագետներ, որոնք ներգրավված են ուսումնասիրություներում, ենթադրում են, որ դա ջուր է։ Այս մասին նրանք պատրաստվում են զեկուցել մարտին ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում կայանալիք միջազգային գիտաժողովին, գրում է Kp.ru-ն։
Նիլթոն Ռենոն և Միջիգանի համալսարանի նրա գործընկերները ուշադիր զննել են վերջին լուսանկարները։ Նրանք տեսել են, որ թաց գնդիկները փոխում են իրենց տեսքը։ Օրինակ, դրանցից մեկը ակնհայտորեն ավելի մեծ է դարձել։ Գիտնականների կարծիքով՝ այն մեծացել է իր կողքին գտնվող կաթիլի հաշվին։ Կամ պարզապես մեծացել է խոնավության հավելյալ խտացման հաշվին։ Եվ սա այն դեպքում, երբ «Ֆենիքսի» մոտ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում -20 աստիճանից։










