«Հայերը և ծովը» կազմակերպելու է շուրջերկրյա նավարկություն

18:19 • 19.02.09

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ կառավարությունը 2009թ. իր պահուստային ֆոնդից 97 մլն 160 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին` «Սփյուռքի ճանապարհներով» գիտական-պատմական նշանակության շուրջերկրյա նավարկությունն ապահովելու նպատակով։ Հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին` հատկացված գումարը տրամադրել «Հայերը և ծովը» ՀԿ-ին` նվիրաբերության պայմանագրի հիման վրա։