Տիգրան Սարգսյանն այցելեց Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն

16:05 • 20.02.09

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում գործող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, հաղորդում են ՀՀ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը շրջել է տարածաշրջանային նշանակության արևմտյան տիպի կրթական այս հաստատությունում, ծանոթացել կրթական ծրագրերին, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, հետաքրքրվել, թե որքանով կենտրոնն իր կարողություններով կարող է նպաստել հանրապետության ագրոպարենային համալիրում ձեռներեցության զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի փորձաքննությանը, մասնագիտական ինչպիսի հնարավորություններ ունի անհրաժեշտ հետազոտական աշխատանքների իրականացման համար և այլն։

Շրջայցից հետո Տիգրան Սարգսյանը կենտրոնում խորհրդակցություն է անցկացրել այս և կրթական հաստատության գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։