Երկրագնդին է մոտենում արտասովոր գույնի գիսաստղ

10:28 • 20.02.09

61 մլն կմ տարածությունն է լինելու Երկրագնդի և անսովոր կանաչ գույնի «Լյուլին» գիսաստղի միջև, երբ վերջինս այս տարվա փետրվարի 24-ին անցնի մեր երկրագնդի կողքով։ Այդ մասին հաղորդում է Online Калининград թերթը։

NASA-ի մասնագետների խոսքերով՝ գիսաստղն այլևս երբեք այդքան մոտ չի լինի Երկրագնդին, և սա, համապատասխանաբար, միակ հնարավորությունն է հեռադիտակով նայել անսովոր կանաչ երևույթին, որը ստանում է իր երանգավորումը արևի շնորհիվ։

Նշենք, որ գիսատսղը հայտնաբերել են Թայվանի աստղադիտարանի գիտնականները 2007թ. ամռանը։