Նոր հեղուկ–բյուրեղյա էկրանը թույլ կտա 50%–ով երկարացնել նոուտբուքների աշխատանքը
Ներկայացվել է նոր հեղուկ–բյուրեղյա էկրան, որը թույլ կտա 50%–ով երկարացնել նոուտբուքների աշխատանքը։ Այս մասին հաղորդում է IDG News–ը։
Մոնիտորը մշակվել է Pixel Qi ընկերության կողմից։ Ի տարբերություն մյուս հեղուկ–բյուրեղյա մոնիտորների՝ նոր էկրանի լուսավորման համար օգտագործվում է ներքին աղբյուրների լույսը։ Վերջիններիս դերում կարող են հանդես գալ, օրինակ, արևը կամ սովորական էլեկրտրական լույսը։ Սա թույլ կտա տնտեսել մարտկոցների լիցքերը։










