Երկրագնդին սպառնում է բախում աստերոիդի հետ
Ըստ աստղագետների նախնական հաշվարկների՝ Ապոֆիս վտանգավոր աստերոիդը կմոտենա Երկրագնդին 2029թ.։ Այն թռչելու է Երկրագնդից 10 անգամ ավելի մոտ տարածության վրա, քան Լուսինը։ Այժմ հնարավոր չէ իմանալ, թե արդյոք տիեզերական մարմինը կբախվի Երկրագնդին։ Գիտնականները կկարողանան գուշակել դա 2012թվականից ոչ շուտ։ Այդ մասին նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Պուլկովսկի աստղադիտարանի մամլո քարտուղար Սերգեյ Սմիրնովը, հաղորդում է Pravda.ru-ն։
«Սպասվում է, որ 2012թ. Ապոֆիսը կմոտենա մեր մոլորակին, իսկ վերջինիս ուղեծիրը մենք կկարողանանք վերջնականապես որոշել 2029թ.։ Աստերոիդի բախումը կանխատեսելու համար անհրաժեշտ է իմանալ այդ թվերի հերթականությունը մինչև տասը մետր հստակությամբ»,- նշել է Սմիրնովը։
Ներկա պահին անհնար է մեծ ճշտությամբ հաշվարկել աստերոիդի ապագա ուղեծիրը։ Սակայն եթե նույնիսկ 6-մետրանոց հսկայական գունդը չբախվի Երկրագնդին 2029թ., այն կարող է խաթարել հեռահաղորդակցման հարթակների աշխատանքը կապի գեոստացիոնար ուղեծրի արբանյակների հետ, որը նախատեսվում է կառուցել մինչև այդ ժամկետը։










