Լուլին գիսաստղը կարելի է տեսնել անզեն աչքով
13:08 • 24.02.09
Լուլին գիսաստղը, որը բացահայտել են չինացի աստղագետները 2007թ., այսօր համեմատական կարգով շատ մոտ է գտնվում երկրագնդին՝ 61 մլն կմ հեռավորության վրա։
Այն կարելի է տեսնել անզեն աչքով Առույծի համաստեղությունում որպես մի կետ, որը պայծառության աստիճանով համապաստախանում է հինգերորդ մեծության աստղերին։ Գիսաստղն ավելի հեշտ զննելուն օգնում է նաև նորալուսինը։
Placeholder










