«Ռեալը» ֆուտբոլային խաղ է թողարկել բջջային հեռախոսների համար

12:46 • 24.02.09

Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլային խաղ է թողարկել բջջային հեռախոսների համար։ Real Madrid Soccer 2009-ը, որը իրենից ներկայացնում է ֆուտբոլային 3D-սիմուլյատոր, արդեն հայտնվել է վաճառքում։

«Արքայական» ակումբը արդեն պայմանավորվածություն է ձեռքբերել բջջային հեռախոսներ արտադրող գրեթե բոլոր խոշոր ընկերությունների հետ։

Իսպանացիները նաև պայմանագիր են ստորագրել Generamobile ընկերության հետ, որի շրջանակներում նույնպես նախատեսվում է ևս մի քանի խաղ թողարկել՝ «արքայական» ակումբի բրենդով, հայտնում է euFootball.BIZ-ը։