Գիտնականները բացատրում են «թռչող ափսեների» ի հայտ գալը

14:29 • 25.02.09

Իսրայելցի գիտնականները մանրամասն նկարագրել են ամպրոպների հազվադեպ տեսակը, որը ստացել է «սփրայթ» անվանումը։ Թել–Ավիվի համալսարանի մամուլի հաղորդագրութան մեջ հետազոտողները նշել են, որ «սփրայթերի» ի հայտ գալը կարող է բացատրել չբացահայտված թռչող օբյեկտների կամ, այսպես կոչված, «թռչող ափսեների» որոշ դեպքեր։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

«Սփրայթերը» ուղեկցում են գրեթե բոլոր ամպրոպները, սակայն դրանք շատ դժվար է նկատել։ Ամպրոպի այդ տեսակները հայտնվում են 55–ից 130 կիլիոմետր բարձրության վրա։ Համեմատության համար նշենք, որ «սովորական» կայծակները գրանցվում են 16 կիլիոմետր բարձրության վրա։ Առաջին անգամ «սփրայթերը» նկատել են 1989թ., ընդ որում՝ դա տեղի է ունեցել պատահաբար։ Աստղերին հետևելու համար տեսախցիկներ տեղադրած աստղագետները դրանք ուղղել են մթնոլորտի բարձր մակարդակների վրա, որտեղ անսպասելիորեն «հայտնաբերել են» տարօրինակ լույսեր։

Տվյալ աշխատության հեղինակները հեռակառավարվող տեսախցիկների օգնությամբ ուսումնասիրել են, այսպես կոչված, ձմեռային «սփրայթերը»։ Նման միջոցը գիտնականներին թույլ է տվել հետևել «սփրայթ արտադրող» ամպրոպներին, երբ դրանք դեռևս գտնվում էին Միջերկրական ծովում։

«Սփրայթերն» ավելի հաճախ հայտնվում են ոչ թե առանձին-առանձին, այլ խմբերով։ Աշխատության հեղինակների խոսքերով՝ ամպրոպի սփրայթերը կարելի է նմանեցնել տորթի մոմերին։