1,5 միլիոն դոլար՝ Հայաստանի երկրաջերմային ծրագրին
Փետրվարի 26-ին ստորագրվեց Համաշխարհային բանկի կողմից հաստատված Համաշխարհային բնապահպանական հիմնադրամի (GEF) 1.5 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը Հայաստանի երկրաջերմային ծրագրին Գեոթերմալ էներգիայի զարգացման տարածաշրջանային ծրագրի (GeoFund) շրջանակներում։ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, տեխնիկական աջակցության այս դրամաշնորհն առաջիկա 8 տարում նախատեսված 25 միլիոն դոլար ընդհանուր գումարով ծրագրերի երկրորդ փուլն է։ GeoFund-ը տարածաշրջանային նման առաջին ծրագիրն է և իրականացվում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) հետ համատեղ։
1992 թվականին Համաշխարհային բանկի, իսկ 1993 թվականին ՄԶԸ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանին տրամադրվել է մոտ 1.162 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ներկայումս իրականացման տարբեր փուլերում է գտնվում 16 ծրագիր, որոնց ավարտին հասցնելու համար կտրամադրվի 94 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար։










