Հայաստանում կկազմեն թաղման ենթակա ռադիոակտիվ նյութերի տեղագրական քարտեզը
Այսօր ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 22-ի «Ռադիոակտիվ հումքի որոնման, հետախուզման, շահագործման և ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների թաղման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվության տրամադրման կարգերը հաստատելու մասին» N228-Ն որոշման մեջ։
Մասնավորապես, որոշման 4-րդ կետը շարադրվել է նոր խմբագրմամբ, ըստ որի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2010թ. դեկտեմբերի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել թաղման ենթակա ռադիոակտիվ, վտանգավոր քիմիական նյութերի և թափոնների` ՀՀ տարածքում ընդերքի տեղամասերի տեղագրական քարտեզը` համապատասխան կոորդինատային ցանցով և ըստ թափոնի տեսակի` հաշվի առնելով միջազգային պայմանագրերով ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարումը։










