Nokia-ն կարող է զբաղվել նոութբուքերի թողարկմամբ
Բջջային հեռախոսներ արտադրող աշխարհի ամենախոշոր Nokia ընկերությունը կարող է զբաղվել նոութբուքերի թողարկմամբ։ Բջջայինների վաճառքը նվազում է, այդ իսկ պատճառով նոր ուղղության բացումը կարող է ճիշտ որոշում լինել։ Այս մասին հաղորդում է cnew.ru կայքը։
Ֆինական YLE հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին, թե արդյոք Nokia-ն պատրաստվում է լեփթոփեր թողարկել շուկա, Կալասուվոն պատասխանել է, որ իրենք «ակտիվորեն մտածում են այդ ուղղությամբ»։
«Նոր շուկայում Nokia-ի համար շատ դժվար կլինի»,– ենթադրում է CCS Insight վերլուծաբան բեն Վուդը։
«Բջջայինների վաճառքով զբաղվող բոլոր խոշորագույն բջջային օպերատորները և խանութներն անցել են բջջային կապի ժամանակակից մոդուլներով նոութբուքերի և նեթբուքերի վաճառքի։ Նման իրավիճակում զարմանալի չի լինի, եթե Nokia-ն միանա լեփթոփերի արտադրողներին»։










