2010թ. Բյուրականի աստղադիտարանը կմիավորի ոլորտի մասնագետներին
«2010թ. օգոստոս–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում կկազմակերպվի Երիտասարդ աստղագետների երրորդ միջազգային դպրոցը»,– այս մասին Tert.am–ի լրագրողին հաղորդել է Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը։
Միքայելյանն ավելացրել է, որ աստղագիտության բնագավառում սեմինարների և դասախոսույթունների անցկացման համար տարբեր երկրներից հրավիրվել են մասնագետներ։
Այսպես, 2008թ. մասնագետներ են հրավիրվել ԱՄՆ-ից, Ֆրանիսայից, Գերմանիայից։ Միքայելյանը նաև հայտնել է, որ նախորդ տարվա ամառային դպրոցին մասնակցել են 44 աստղագետներ Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Սերբիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից։
Միքայելյանը տեղեկացրել է, որ ամառային դպրոցին մասնակցելու համար հայտերն այս տարվա ավարտին կտեղադրվեն աստղադիտարանի պաշտոնական կայքում՝ www.bao.am.
Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, իր հերթին, կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը։
«Ամառային դպրոցի անցկացումը նպաստում է տարբեր երկրների աստղագետների միջև հարաբերությունների ամրապնդմանը և փորձի փոխանակմանը»,– ասել է նա։
Հարությունյանը հավելել է, որ 10 օրվա ընթաքցքում տարբեր երկրների մասնագետներ տարբեր թեմաներով դասախոսություններ կկարդան։
Նշենք, որ երիտասարդ աստղագետների առաջին ամառային դպրոցն անցկացվել է 2006թ.։










