Կթողարկվի աշխարհում ամենաթանկ հեռախոսը
iPhone-ը կարող է դառնալ բջջային արդյունաբերության պատմության մեջ ամենաթանկ բջջային հեռախոսը։ Իհարկե, ոչ թե iPhone-ը, այլ վերջինիս լյուքս տարբերակը, որը կրում է Apple iPhone 3G Kings Button անվանումը։
Հեռախոսը պատրաստված է 18-կարատանոց դեղին, սպիտակ և վարդագույն ոսկուց և զարդարված է 138 բարձրորակ ադամանդներով։ Իսկ հեռախոսի միակ կոճակը զարդարված է 6,6-կարատանոց ադամանդով։
Այդ ամենի շնորհիվ Apple iPhone 3G Kings Button-ը դարձել է աշխարհում ամենաթանկ հեռախոսը, որի գինը կազմում է 2,517 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է Helpix.ru.










