Ըստ աստղագետների՝ համաշխարհային ճգնաժամը կտևի մինչև 2020թ.
«Համաշխարհային տնտեսական ճգնաժամը կավարտվի 2020թ. դեկտեմբերի 21–ին, որին կհետևի տնտեսական աճ», - հայտարարել է աստագետ Պավել Գլոբան՝ ելույթ ունենալով «Ով և ինչը կարող են մեզ օգնել գլոբալ ճգնաժամի պայմաններում» թեմայով կլոր սեղանի շուրջ։ Այս մասին հաղորդում է Newizv.ru–ն։
Գլոբայի խոսքերով՝ Ռուսաստանում մինչև 2020թ. սպասվում է ճգնաժամային երևույթների 3 գագաթնակետ՝ 2012թ., 2014թ. և 2016–2018թթ։ Նա կարծում է, որ վերջին ժամանակաշրջանն ամենածանրը կլինի ամբողջ աշխարհի համար։ Նրա հետ համաձայնել է նաև Ասղագուշակության ակադեմիայի ռեկտոր Միխայիլ Լևինը, ով կարծիք է հայտնել, որ աշխարհում տեղի են ունենալու ֆինանսական համակարգի գլոբալ փոփոխություններ, իսկ 2012թ. իրավիճակը կկարգավորվի։ Լևինի խոսքերով՝ Ռուսաստանի համար ամենամեծ դժվարությունների ժամանակաշրջանը կլինի 2011–2012թ., իսկ 2013թ. երկրին կարող է սպառնալ քաղաքական ճգնաժամ։










