Հրդեհ՝ աշխարհի ամենախոշոր ԱԷԿ-ում
Հրդեհ է բռնկվել աշխարհի և Ճապոնիայի ամենախոշոր՝ Կասիվաձակի-Կարիվա ատոմային էլեկտրակայանում, որը գտնվում է Նիիգատա շրջանում՝ Տոկիոյից 260 կմ հյուսիս-արևմուտք։ Տուժածներ չկան, ճառագայթման աստիճանը նորմայի սահմաններում է։ Այդ մասին հաղորդում է Telegraf.by-ը՝ հղում կատարելով «Տոկիո դենրիոկու» էներգետիկ ընկերությանը, որին պատկանում է ատոմային էլեկտրակայանը։
Ըստ ընկերության տվյալների՝ տեղի ժամանակով մոտավորապես ժ.8։55-ին կայանի աշխատաողները ծխակույտեր են հայտնաբերել տարածքում, որտեղ տեղադրված են առաջին ռեակտորի սառեցման համակարգի պոմպերը։ Մոտավորապես մեկ ու կես ժամ անց հրշեջներին հաջողվել է հայտնաբերել և մարել հրդեհման կետը։










