Վիգեն Թոփուզյանը վերընտրվեց
Սույն թվականի մարտի 4-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը 7 կողմ, 1 դեմ և 1 անվավեր ձայներով ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրեց քիմիական գիտությունների դոկտոր Վիգեն Թոփուզյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Լրատվական ծառայությունը։
Ներկայացնելով կենտրոնի մեկ տարվա աշխատանքը՝ Վիգեն Թոփուզյանը դրական գնահատեց քիմիական 3 ինստիտուտները 1 կենտրոնում միավորելու գործընթացը: Հատուկ ուշադրություն դարձվեց Կենտրոնի և Բելառուսի Գիտությունների ակադեմիայի միջև համագործակցությանը դեղագործության ոլորտում: Ներկայումս ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնն արտադրում է 3 տեսակի դեղորայք՝ Գանգլերոն, Դիտիլին և Թիոդին, որոնք մեծ պահանջարկ ունեն դեղորայքի շուկայում:










