Սովորական վարակը կարող է դառնալ շաքարախտի պատճառ
Սովորական վարակը կարող է երեխաների մոտ դառնալ շաքարախտի առաջացման պատճառ։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, հայտնում է MIGnews.com-ը։
Վարակի հետքեր են հայտնաբերվել առաջին կարգի շաքարախտով հիվանդ երեխաների 60%–ի մոտ, ովքեր մասնակցել են հետազոտությանը։
Հատուկ թեստերը մոտ 40% մեծահասակների բջիջներում հայտնաբերել են 2-րդ կարգի շաքարախտի վարակի հետքեր, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրության համար։
Ստացված տվյալների ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ որոշ դեպքերում շաքարախտից խուսափել կարելի է միայն պատվաստումների միջոցով, չնայած, ցավոք սրտի, նույն գիտնականները չեն ժխտում այն փաստը, որ այս հարցում վճռական դեր է խաղում ժառանգականությունը։










