Հայաստանի ազգային կրթության մասին զեկույցը կներկայացվի Բելգիայում
«Որպես երկիր, որը միացել է Բոլոնյան գործընթացին, մենք յուրաքանչյուր երկու տարին մեկ ներկայացնում ենք ազգային կրթության զեկույց»,– այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը։
Այսպիսով, ազգային զեկույցի վերաբերյալ հերթական քննարկումը կանցկացվի ապրիլի վերջին Բելգիայում՝ Լյուվեն ուսանողական քաղաքում։
Փոխնախարարի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իր զեկույցում ներկայացնում է այն աշխատանքները, որոնք իրականացվել են կրթության բնագավառում։ Զեկույցում նաև արտացոլվում է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բուհերի գործունեությունը, տրամադրվում են որակական ցուցանիշները և ուսնողների քանակը։
Ավետիսյանը հավելել է, որ ազգային զեկույցի նախորդ քննարկումները տեղի են ունեցել Անգլիայում։ Քնարկմանը մասնակցել են Բոլոնյան գործընթացի 45 մասնակից–երկրները, ինչպես նաև այլ 17 երկրների նախարարներ։










