Կյանքից հեռացել է անվանի հայագետ Կարեն Յուզբաշյանը
Սանկտ Պետերբուրգում 82 տարեկան հասակում երեկ իր մահկանացուն կնքեց անվանի հայագետ-բյուզանդագետ, միջնադարյան հայոց պատմագրության երկերի հմուտ թարգմանիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Յուզբաշյանը:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հաղորդագրության տեղեկացմամբ, 1955-58 թթ. Կարեն Յուզբաշյանն աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, 1958 թ-ից՝ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքում: Ղեկավարել է ինստիտուտի՝ Հովսեփ Օրբելու հիմնադրած «Կովկասի կաբինետը»:
Զբաղվում էր Հայոց պատմության և մատենագրության, հայկական ձեռագրերի, հայ-բյուզանդական հարաբերությունների, հայագիտության պատմության, ինչպես նաև Բագրատունյաց Հայաստանի պատմության ուսումնասիրությամբ: Վերջին տարիներին դասավանդում էր Սանկտ Պետերբուրգի համալսարանում:
Կարեն Յուզբաշյանը հրատարակել է մի քանի տասնյակ մենագրություններ, հոդվածներ, գրախոսականներ։