Վենեսուելայում 14-դոլարանոց բջջային հեռախոս է թողարկվելու
2009թ. մայիսին Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում վաճառքի է հանվելու աշխարհում ամենաէժան բջջային հեռախոսներից մեկը։ Այն զինված է mp3-ձայնարկիչով, ռադիոընդունիչ սարքով և ֆոտոխցիկով։ Հեռախոսի գինը կազմելու է մոտ 14 դոլար։ Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը։
El Vergatario անունը կրող բջջային հեռախոսը ներկայացրել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։ Ինչպես նշել է նախագահը, El Vergatario-ի արտադրությամբ զբաղվելու է Vetelca-ն, որի 85%-ը վերահսկվում է Վենեսուելայի կառավարության կողմից, իսկ մնացած մասը պատկանում է ZTE չինական ընկերությանը։










