«ԱրմենՏելը» մեկ ժամով դադարեցնում է ինտերնետ ծառայությունների տրամադրումը
«ԱրմենՏել» ընկերությունը (Beeline ապրանքանիշ) հայտնում է, որ մարտի 11 լույս 12 գիշերը ենթակառուցվածքի և ցանցային սարքավորուների արդիականացմանն ուղղված աշխատանքների կապակցությամբ գիշերը ժամը 2։00-3։00 կընդհատվեն ընկերության կողմից տրամադրվող ինտերնետ-ծառայությունները` VoIP, ADSL, CDN Internet, CDMA, GPRS/3G Internet։
Այս մասին տեղեկացնում է «ԱրմենՏել»-ն ու հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառվելիք անհարմարության համար։










