Վենետիկում հայտնաբերվել է վամպիր

16:03 • 09.03.09

Վենետիկում ընդհանուր գերեզմանոցի պեղումների ժամանակ հնագետները աղյուսը բերանում մի կնոջ կմախք են հայտնաբերել: Ըստ հետազոտողների` մահացած կնոջ հարևանները կասկածում էին, որ նա վամպիր է:

Կմախքը հայտնաբերել են ժանտախտի զոհերի միջնադարյան գերեզմանոցում: Գիտնական Մատեո Բոռինին՝ Ֆլորենցիայի համալսարանից, կապել է հայտնագործութունն այն ասույթի հետ, որ վամպիրները հիվանդություն են տարածում, երբ ծամում են իրենց սեփական սավանը: Սակայն փոքր աղյուսը պետք է խոչընդոտեր դրան:

Բորինին կարծում է, որ իր խմբի կողմից հայտնաբերված կմախքը կարող է նման կարգի առաջին հայտնագործությունը լինել: Հետազոտողի ամերիկացի գործընկեր Պիր Մուր–Ջենսենը պնդում է, որ հայտնաբերել է նման կմախքներ Լեհաստանում: