Մահացու փոթորիկը նվեր է մատուցել պատմաբաններին

18:17 • 10.03.09

«Այկ» փոթորիկը, որը մոլեգնել է Տեխասի ծովափի մոտ նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին, ոչ միայն վնասներ է հասցրել և խլել տասնյակ մարդկանց կյանքեր, այլև թույլ է տվել գիտնականներին կարևոր պատմական հայտնագործություն անել:

Փոթորիկի ժամանակ Մեքսիկական ծոցի հատակին տեղաշարժվել էին ավազի և տիղմի զգալի կույտեր, ինչը հանգեցրել է «Կարոլինա» նավի բեկորների հայտնաբերմանը, որը խորատկվել էր 1864թ.: Այդ մասին հաղորդում է Интерновости.Ру-ն:

Այս բացահայտումը շատ կարևոր է գիտնականների համար, ովքեր զբաղվում են Միացյալ Նահանգների պատմության ուսումնասիրությամբ, քանի որ «Կարոլինա» առևտրային նավը մասնակցել էր 1861-1965թթ. Քաղաքացիական պատերազմին: Նավի խորտակումից առաջ անձնակազմն արել էր ամեն հնարավորը` արգելափակման օղակը ճեղքելու համար, որը կազմակերպել էին Գալվեսթոուն քաղաքի շուրջը հակառակորդ թիմի զորքերը: «Կարոլինային» սպառնում էր հափշտակում, և այդ ժամանակ նավապետը որոշում կայացրեց վառել նավը:

Գիտնականները ծրագրում են, որ ջրասույզները կուսումնասիրեն խորտակված նավի բեկորներն ընթացիկ տարվա ամռանը: Հայտնաբերությունը չարտոնագրված ոտնձգություններից պաշտպանելու համար «Կարոլինայի» հստակ գտնվելու վայրը գատնի է պահվում: