Կարավաջոն ծանոթ էր լուսանկարի վերամշակման մեթոդներին

12:18 • 11.03.09

Վերածնունդի ժամանակաշրջանի մեծագույն իտալացի նկարիչ Միքելանջելո դա Կարավաջոն կիրառել է լուսանկարի վերամշակման մեթոդները լուսանկարի հայտնագործումից 200 տարի առաջ։ Նշենք, որ այդ մեթոդները կիրառվում են այժմ ժամանակակից լաբորատորիաներում։

Նկարչի արվեստի ուսումնասիրողների պնդմամբ՝ այն փաստը, որ նկարչի նկարներից շատերի վրա պատկերված են ձախ ձեռքը կրառող մարդիկ, կարելի է բացատրել նրանով, որ կտավի վրա պատկերը գծագրվել է հայելիների և ոսպնյակների միջոցով։

Նշենք, սակայն, որ արդեն վաղուց հայտնի է, որ այդ ժամանակաշրջանի նկարիչները կիրառել են օպտիկական միջոցներ կտավները գրելու համար, և Կարավաջոն բացառություն չէ։

Սակայն, ինչպես պնդում է արվեստագետ Ռոբերտա Լապուչին, միայն Կարավոջոյին է հաջողվել ձեռք բերել լուսային ստվերի դրամատիկ խաղն իր աշխատանքներում՝ ժամանակակից լուսանկաչությունում կիրառվող գրեթե բոլոր հիմնարար մեթոդների օգնությամբ։

Սակայն Լապուչիի կարծիքով՝ նորարարությունը Կարավաջոյի համար անվնաս չի եղել. թունավոր քիմիկատների հետ աշխատանքը՝ նախ և առաջ, սնդիկի, խարխլել է նկարչի առողջությունը, ով մահացել է 38 տարեկան հասակում։