Մարդկությանը հավերժ մթություն է սպասում

13:53 • 16.03.09

Մարդկությանը սպասող «գլոբալ մթագնման» մասին վաղուց է հայտնի, սակայն վերջին հետազոտությունները, որոնց ընթացքում կիրառվել է ժամանակակից տեխնիկա, թույլ են տալիս երկարաժամկետ կանխատեսումներ անել այդ ոլորտում։

Ինչպես հաղորդում է Эхо Москвы ռադիոկայանը, առավել հուսադրող են Եվրոպայի հեռանկարները. հենց այդ տարածաշրջանի բնակիչները կկարողանան առավել երկար վայելել արևի լույսը, իսկ մարդկության մյուս մասը ստիպված կլինի ընտելանալ «հավերժ մթության», եթե իրավիճակն արմատապես չփոխվի։

Բնապահպանության տեսակետից ամենահեռանկարային տեխնոլոգիաներից է արևային մարտկոցների կիրառումը, սակայն վերջիններիս արդյունավետությունն օրեցօր նվազում է. որքան շատ արևային ճառագայթներ են արտացոլվում աղտոտված մթնոլորտից, որոնք այդպես էլ չեն հասնում մեր մոլորակին, այնքան ավելի քիչ էներգիա մենք կարող ենք ստանալ։ Եթե չհաջողվի կրճատել վնասաբեր օդային արտանետումները, մթությունը կխտանա, իսկ իրավիճակը դեպի դրական փոխելու հույսը կնվազի։