Այսօր երեկոյան Երկրագնդի կողքով կանցնի 20-մետրանոց աստերոիդ
Վերջերս բացահայտված մոտավորապես 20-մետրանոց 2009 FH աստերոիդն այսօր երեկոյան կթռչի Երկրագնդի կողքով: Մեր մոլորակի և աստերոիդի միջև ընկած տարածությունը կկազմի ընդամենը 85 հազ. կմ:
ՆԱՍԱ-յի կայքում զետեղված տվյալների համաձայն` սա վերջին ամսվա ընթացքում արդեն երկրորդ աստերոիդն է, որը թռչում է Երկրագնդի կողքով: Մարտի 2-ին 2009 DD45 աստերոիդը, որի տրամաչափը կազմում է մոտավորապես 35 մ, թռչել է մեր մոլորակից 72 հազ. կմ հեռավորության վրա:
Նշենք, որ երկու աստերոիդներն իրենց չափերով համեմատելի են օդային մարմնի հետ, որը հանդիսացել էր Տունգուսի աղետի պատճառը, սակայն նրանք գլոբալ ծավալների վտանգներ չեն ներկայացնում:










