Այսօր Microsoft-ը կթողարկի Internet Explorer 8-ը
Microsoft ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է թողարկել Internet Explorer 8 բրաուզերի իր վերջնական տարբերակն այսօր` մարտի 19-ին:
Բոլոր օգտատերերը կկարողանան բեռնել Internet Explorer 8-ի վերջնական տարբերակը 25 լեզուներով` սկսած ժամը 19:00-ից ընկերության պաշտոնական կայքից: Այդ մասին հաղորդում է cnews.ru-ն:
Նշենք, որ Microsoft ընկերությունը հրապարակել է նոր հաշվետվություն, որը հիմնված է NSS Labs-ի հետազոտությունների վրա, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ առաջին Internet Explorer 8-ի արդյունավետությունը վարակների դեմ պայքարում կազմում է 69%:
Երկրորդ տեղում է Mozilla Firefox 3.07 բրաուզերը` 30% ցուցանիշով, որին հաջորդում է Safari 3-ը` 24%, և Google Chrome 1.0.154` 16%:










