Խելացի տղամարդկանց սերմնաբջիջներն ավելի որակով են

16:35 • 19.03.09

Ինտելեկտի (IQ) բարձր ցուցանիշ ունեցող տղամարդու սերմնաբջիիջն ավելի բարձր որակական հատկանիշ ունի համեմատ այն մարդկանց սերմնաբջիջների գետնետիկական հատկանիշների, ովքեր այդքան էլ աչքի չեն ընկնում իրենց ինտելեկտուալ ունակություններով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով Intelligence հանդեսում հրապարակված հետազոտության արդյունքների։

Աշխատանքի ընթացքում ուսումնասիրվել են 425 ամերիկացի զինվորների տվյալներ, ովքեր 1985թ. ներկայացրել են իրենց սերմնաբջջի օրինակները և անցել են ինտելեկտուալ թեստեր։ Այս մասին հաղորդում է «Независимая газета»–ն։

Տվյալ հետազոտության մեջ ամենաուշագրավը հետևյալ փաստն է. եթե բարձր IQ–ի ցուցանիշն իրոք կապված է բարձրորակ սերմնաբջջից, ապա ինչու միջև օրս բնական ընտրության արդյունքում «ինտելեկտուալները» էվոլյուցիայի ընթացքում չեն խեղդել «հիմարներին»։