Կառավարությունը 38 տեղ է հատկացրել ակադեմիական մագիստրոսներին

18:03 • 19.03.09

Կառավարության օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրն այսօրվա նիստում հաստատել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2009-2010 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 38 տեղ՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարեկետում ստանալու իրավունքի։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական հաղորդագրությունը։